Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Նազենի Հովհաննիսյան. Ի՞նչ կապ ունի Սյունիքը ստորագրված կապիտուլացիոն ակտի հետ, ինչո՞ւ են ՀՀ-ի տարածքներն այսօր այսպես քրքրվում ու քայքայվում

Նազենի Հովհաննիսյան. Ի՞նչ կապ ունի Սյունիքը ստորագրված կապիտուլացիոն ակտի հետ, ինչո՞ւ են ՀՀ-ի տարածքներն այսօր այսպես քրքրվում ու քայքայվում
17.12.2020 | 22:15

Ես միայն մի քանի հարց ունեմ. ի՞նչ կապ ունի Սյունիքը ստորագրված կապիտուլացիոն ակտի հետ, ինչո՞ւ են ՀՀ-ի տարածքներն այսօր այսպես քրքրվում ու քայքայվում, ինչի՞ տակ է ստորագրել ՀՀ դեռևս գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ տարածքներ են տրվում իր ստորագրությամբ, ինչո՞ւ դա ակնհայտ չի ասվում, ինչո՞ւ է բնակիչն ամեն անգամ վերջինն իմանում այդ մասին, ինչո՞ւ է աշխարհազորը մնում այնտեղ, որը տրվում է թշնամուն, ինչո՞ւ ենք մենք շարունակում գերիներ ունենալ՝ «Արժանապատվության երթի» ժամանակ ասաց դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը: Նա նշեց՝ այս բոլոր հարցերի պատասխանն ի վերջո Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է տալ, եթե ընդհանրապես կարող է որևէ հարցի պատասխան տալ:

Դիտվել է՝ 1400

Մեկնաբանություններ